Հայերեն   English   Русский  

Արհեստական փոշի կաթերով պանրի արտադրությունը թող չհրամցնեն մեր ժողովրդին որպես գյուղատնտեսության աճ. Տիգրան Եղոյան


  
դիտումներ: 1405

Այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆերմեր Տիգրան Եղոյանը խոսեց Հայաստանում գյուղատնտեսությունը ներկա վիճակի մասին: Ըստ ֆերմեի՝ գյուղատնտեսությունն ինչպես նախկինում այսօր էլ գտնվում է ծանր վիճակում:

«Գյուղատնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, քանի որ մեր պետական պաշտոնյաները չեն տիրապետում իրավիճակին, գյուղատնտեսական ոլորտ ընդհանրապես Հայաստանում գոյություն չունի: Ես բացառում եմ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում Կառավարության ցանկացած ներկայացուցչի, ընդհուպ մինչեւ վարչապետի հայտարարությունը գյուղատնտեսության զարգացման ինչ-որ տոկոսներ: Անասնապահության ոլորտը երկրում այսօր կաղում է, ավելին` գտնվում ոչնչացման եզրին»,- ասաց նա:

Տիգրան Եղոյանը նշեց, որ գյուղատնտեսական ոլորտի մասին խոսելիս հնարավոր չէ չանդրադառնալ քաղաքականությանը:

«Եթե մենք խոսում ենք, որ Սերժ Սարգսյանի իշխանությունների օրոք, որ կար թերի առաջնորդ, պաշտպանության բանակի գեներալ եւ տարբեր քրեաօլիգարխիկներ, որոնք դրել են հէկ-եր և ստորացնում են գյուղացուն, իշխանափոխությունից հետո մենք բազմաթիվ անգամ դիմեցինք Կառավարությանը և որևիցե բան չի փոխվել: Ասեմ ավելին, էսօր էդ հէկ-երը խժռում են գյուղին ու գյուղացուն, եւ չորացնում ամբողջ անտառը: Ես զարմանում եմ, որ մեր վարչապետը երբ, որ գնում է Սյունիք, Վայոց Ձոր, հանդիպում է, պանիր արտադրող ֆերմերներին, չկա նման բան, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, եթե անասնապահություն չկա, ուրեմն պանրի արտադրություն գոյություն չունի, արհեստական փոշի կաթերով պանրի արտադրությունը թող չհրամցնեն մեր ժողովրդին որպես գյուղատնտեսության աճ»,- ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: