Հայերեն   English   Русский  

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 166-ի է հասել


  
դիտումներ: 74

NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հնդկաստանում ուժեղ մուսոնային անձրևներին հաջորդած ջրհեղեղների հետևանքով Ասսամ և Բիհար նահանգներում առնվազն 166 մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:

Հստակեցված տվյալներով՝ Բիհար նահանգում 102 մարդ է զոհվել, իսկ Ասսամում՝ 64:

Բացի այդ, մի քանի տասնյակ քաղաքացիներ անհայտ կորած են համարվում:

Ընդհանուր առմամբ ջրհեղեղներից այս տարածաշրջաններում ապրող ավելի քան 10 միլիոն քաղաքացիներ են տուժել:

Ներկայումս ջրհեղեղների գոտիներում՝ Բիհարում ավելի քան 7,2 միլիոն, իսկ Ասամում` ավելի քան 3,8 միլիոն մարդ է գտնվում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ուտար-Պրադեշի նահանգում կայծակի հարվածի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել:

Ավելի վաղ հաղորդվել էր Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով 62 զոհերի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: