Հայերեն   English   Русский  

​Վրաստանում նշվել է աշուղ Ջիվանու օրը. մասնակցել է նաև դեսպան Սադոյանը


Ռուբեն Սադոյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 233

Վրաստանում ՀՀ դեսպանը Ջիվանու տուն-թանգարանին նվիրել է աշուղի նկարը, որի հեղինակը վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցն է։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մասնակցել է աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը։

հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Հուլիսի 20-ին Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը։ Տոնական օրը մեկնարկել է Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարել աշուղ Ջիվանու տուն-թանգարանում»,–ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է նաև, որ կազմակերպված համերգային միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը և այլք։

Դեսպան Սադոյանը Ջիվանու տուն-թանգարանին նվիրել է աշուղի նկարը, որի հեղինակը վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցն է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: