Հայերեն   English   Русский  

​Բա մենք քարե ջան ենք...


Վահան Թումասյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 386

Իսկ ավելի լուրջ ասեմ, որ իրական կարիքավոր մարդիկ ու ընտանիքները իրենց կիսաքանդ կացարաններում, կյանքից ինքնամեկուսացած,

լուռ ու մունջ իրենց երեխաների մի կտոր հացը վաստակելու մասին են մտածում: Շիրակ կենտրոնը հենց նման ընտանիքներին է սիրով օգնում, ովքեր ոչ միայն տարաբնույթ միջոցառումներին չեն մասնակցում, ինչպես ես, պաշտոնյաներից էլ որևէ բան չեն պահանջում, անգամ իրենց աղքատ գոյության մասին ամաչում են բարձրաձայնել: Իսկ հրապարակներում զոռբայություն անողներ միշտ եղել են ու կլինեն, նրաց ամեն օր եմ հանդիպում: Նրանցով կարծիք կազմել և տեսակետ հայտնելը միամտություն է, առավել ևս թութակի պես շեֆերին կրկնելը...

Գյումրեցիները էնքան պատիվ ունեն ու երկրի պատիվը համաշխարհային բեմերում էնքան անգամ են բարձր պահում, որ հազար տարվա կյանք էլ ունենանք մենք ու դուք՝ սովորական մահկանացուներս, չենք կարողանալու մի տոկոսը անգամ կրկնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: