Հայերեն   English   Русский  

«Ասորական եկեղեցու խաչն ու սրբապատկերներն այրել են». բաց նամակ Փաշինյանին ու Գարեգին Բ–ին


Իրինա Սագրադովա-Գասպարյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 356

Բաց նամակի հեղինակը վստահեցնում է, որ հայ քահանան իր տիկնոջ հետ փորձում է զավթել ասորական եկեղեցին։

Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Նա նամակը հրապարակել է Facebook-ի իր էջում։

Սագրադովա-Գասպարյանը Արարատի մարզի Դիմիտրով գյուղի քահանա Տեր Միքայել Նուրիջանյանին ու նրա տիկնոջը` նույն գյուղի դպրոցի տնօրենին, մեղադրում է գյուղի ասորական եկեղեցու սրբապատկերները ոչնչացնելու համար։

«Այսօր ասորական եկեղեցում այրում էին ասորական իկոնաները, մեր խաչը, իսկ մյուս խաչը մի անկյունում էր գցած (հետագա գործողություններից տեղյակ չենք)»,– գրում է բաց նամակի հեղինակը։

Իրինա Սագրադովա-Գասպարյանը նշում է , որ Հայաստանի իշխանությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին այս խնդրի շուրջ շարունակում են լռել, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ կատարվածը նրանց հրահանգով է։

«Քանի որ մենք Ձեզանից պատասխան չենք ստացել, ինչը հիմա դարձել է սովորական երևույթ, ապա հուլիսի 22-ից մենք դիմելու ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատներ և ասորական բոլոր միջազգային կազմակերպություններին այն հայտարարությամբ, որ Հայաստանում բավական չէ` զավթում են ասորական եկեղեցիները, նաև ոչնչացնում են ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը»,– նշված է նամակում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: