Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Զելենսկու հետ հանդիպման ժամանակ միջադեպը


  
դիտումներ: 292

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակն արձագանքել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ գրանցված միջադեպին: Գրում է Gazeta.ru-ն:

Դրանից առաջ համացանցում տեսանյութ էր լայն տարածում գտել, որում երևում է, թե ինչպես է Զելենսկին ռազմական տեղակայման փորձարարական մոդուլների ստուգման ժամանակ կտրուկ հրում Պոլտորակին, որը մոտենում է իրեն:

Լրագրող Յուրի Բուտուսովը, հղում անելով պաշտպանության նախարարին, ընդգծել է, որ տեսանյութը սխալ է մեկնաբանվել:

«Ստեփան Պոլտորակն ասել է, որ որևէ միջադեպ չի գրանցվել», - գրել է Բուտուսովը ֆեյսբուքում:

Ըստ նրա, Պոլտորակը մոտեցել է փոխնախարարներ Ռուսլան Ռյաբոշափկի և Կիրիլ Տիմոշենկոյին՝ նրանց ինչ-որ բան առանձին ասելու մտադրությամբ:

Լրագրողը հստակեցրել է, որ հենց այդ պատճառով Զելենսկին շրջվել է դեպի նախարաը և նորմալ տոնով ասել. «Մեկ վայրկյան»:

Բուտուսովը եզրափակել է, որ դրանից հետո հանդիպումը շարունակվել է պլանավորածի նման:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկու վարքագիծը վրդովմունք է առաջացրել ուկրաինացիների շրջանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: