Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայում տրանսգենդերը երեխա է լույս աշխարհ բերել


  
դիտումներ: 277

Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ տրանսգենդեր Ֆրեդի Մաքքոնելը, որն իրեն տղամարդ է համարում, պահանջում է, որպեսզի իրեն իր իսկ լույս աշխարհ բերած երեխայի հայր ճանաչեն: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է թեև Մակքոնելը, կին է ծնվել, սակայն 25 տարեկանից ի վեր իրեն տղամարդ է համարում:

Նշվում է, որ նա սկսել է հորմոնալ թերապիա անցնել, մորուք աճեցնել, ինչպես նաև պլաստիկ վիրահատությունների ենթարկվել, բայց չի զրկել երեխա ունենալու հնարավորությունից:

Օրենքով տղամարդ ճանաչվելուց հետո նա օգտվել է սերմնահեղուկի բանկից և հղիացել:

Իսկ այժմ նա փորձում է պայքարել, որպեսզի իրեն որևէ փաստաթղթում որպես երեխայի մայր չնշեն:

Եթե դատարանը հօգուտ Մակքոնելի որոշում կայացնի, ապա նրա որդին կլինի առաջին բրիտանացին, որը պաշտոնապես մայր չունի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը բանակում ծառայող տրանսգենդերների համար սահմանափակումներ է սահմանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: