Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ


  
դիտումներ: 177

Ճապոնիայի հարավ-արևմուտքում Դանաս թայֆունի ազդեցության տակ հորդառատ տեղումների պատճառով երկրի մի շարք հատվածներում հայտարարված է վտանգի ամենաբարձր մակարդակ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:

Իշխանությունները խորհուրդ են տվել Նագասակի պերֆեկտուրայի Գոտո և Ցուսիմա քաղաքների բնակիչներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հարազատների և սեփական կյանքը փրկելու համար: «Տարհանվեք հնարավորինս շուտ»,- նշել են նրանք:

Գոտո քաղաքում տարհանում է հայտարարվել 36 հազար մարդու համար: Չդադարող անձրևները մեծացնում են սողանքների և գետերի հեղեղումների վտանգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: