Հայերեն   English   Русский  

Կանեմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի երաշխավորվի դատարանների անկախությունը. Ռուբեն Վարդազարյան


  
դիտումներ: 225

Այսօր՝ հուլիսի 19-ին, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում անելու է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի երաշխավորի դատարանների անկախությունը:

«Իմ համոզմամբ՝ ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ, ԲԴԽ-ի գործողությունները պետք է լինեն տրամաբանված և հասկանալի: Դրանով իսկ կապահովվի դատավորների անկախությունը»:

Վարդազարյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունները վեթինգ իրականացնելու հարցում հետ քայլ են կատարել. «Միգուցե ակցենտները փոխվեցին, միգուցե վեթինգ անվանունով չէ այդ գործառույթը լինելու, բայց լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորներն ավելի պարզ կլինեն, ավելի մատչելի կդառնա դատավորների գործունեությունը և հասանելի կլինի դատավորի ցանկացած քայլ այդ թվում նաև եկամուտների և գույքի հայտարարագրումը»:

Վարդազարյանը զերծ մնաց կարծիք հայտնել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ քաղաքական հայտարարությունները չի մեկնաբանում: Նա նշեց, որ ծանոթացել է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակին, բայց զերծ է մնալու առայժմ դրա վերաբրեյալ կարծիք հայտնելուց:

Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ անդամ է ընտրվել հուլիսի 11–ին կայացած դատավորների ընդհանուր ժողովին, ստանալով ամենից շատ քվեն։ Իսկ այսօր՝ հուլիսի 19-ին 8 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ դատավորների կազմից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: