Հայերեն   English   Русский  

ՀՀ դեսպանը Շոթա Ռեխվիաշվիլուց հետաքրքրվել է կարկուտից տուժած հայաբնակ Կարմիր գյուղին հատկացվող պետական աջակցության գործընթացով


  
դիտումներ: 160

Հուլիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Ռուսթավի քաղաքում հանդիպում ունեցավ Քվեմո-Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլու հետ։

Հանդիպմանը դեսպանը նախ հետաքրքրվեց օրերս մեծ վնասներ հասցրած կարկուտի հետևանքով տուժած Մառնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղին հատկացվող պետական աջակցության գործընթացով և նշեց, որ այդ հարցին ինքն առանձնակի նշանակություն է տալիս, քանի որ գյուղացիները մեծ վնասներ են կրել։

Նահանգապետը նշեց, որ տանիքների վերանորգման համար արդեն օգնություն բաժանվել է և այն դեռ շարունակվում է։

Դեսպանը հետաքրքրվեց նաև հայաբնակ գյուղեր տանող Սադախլո-Ախքյորփի ճանապարհի շինարարարական աշխատանքներով, ինչպես նաև Մառնեուլիի շրջանի շուրջ մեկ տասնյակ հայկական գյուղերի բնակիչներին հուզող հարցերով։

Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ժամանակներս համատեղ այց կատարել կարկուտից տուժած Կարմիր գյուղ և տեղում ծանոթանալ վերականգնման աշխատանքների արդյունքներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: