Հայերեն   English   Русский  

Քոչարյանի գործով դատավորը ժամանեց ԲԴԽ. քննարկվում է նրա աշխատասենյակի խուզարկության հարցը


  
դիտումներ: 466

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ ժամանեց Բարձրագույն դատական խորհուրդ,

որտեղ նախատեսված է հանդիպում ԲԴԽ անդամների հետ։ Դավիթ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ արձակուրդում է։ Հարցին, թե դատախազությունն ասում է, որ դուք տվյալներ եք կեղծել, Դավիթ Գրիգորյանը պատասխանեց.

«Ես կխնդրեի անմեղության կանխավարկածը հարգել»։ Այլ հարցերի դատավորը հրաժարվեց պատասխանել։

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Գրիգորյանի փաստաբան Գերոգի Մելիքյանը Անկախին տեղեկացրել էր, որ դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Ըստ նրա՝ այս կերպ խոչընդոտվել է Գրիգորյանի կողմից արդարադատության իրականացմանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը և գործն ուղարկել նոր քննության։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: