Հայերեն   English   Русский  

Ալեքսիս Օհանյանը կլինի Երեւանում WCIT 2019-ի մոդերատորը


  
դիտումներ: 1081

Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը կլինի Երեւանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2019) մոդերատորը։

Տեղեկացնում է WCIT 2019-ը՝ Ֆեյսբուքում։

Ըստ գրառման Ալեքսիս Օհանյանը կօգնի ճանապարհ հարթել նոր ստարտապերի համար և կկիսվի թարմ գաղափարներով, խորհուրդներով ,սեփական մտահղացումներով։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Համաշխարհային մասշտաբի միջոցառմանը, որը կազմակերպում է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սպասարկումների համաշխարհային դաշինքը (WITSA) Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն փորձագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, պաշտոնական անձինք և առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Առաջավոր տեխնոլոգիաների ընկերությունների միությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: