Հայերեն   English   Русский  

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով խորհրդի հերթական նիստն է գումարվել


  
դիտումներ: 93

Այսօր՝ հուլիսի 19-ին, Բարձրագույն դատական խորհրդում Խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման քննությունն է շարունակվում:

Հիշեցնենք, որ առաջին նիստը գումարվել էր երեկ: Տավարացյանը ամիսներ առաջ հրաժարվել էր ԲԴԽ անդամի լիազորություններից, սակայն օրեր առաջ ԲԴԽ նիստում երդման արարողությամբ կրկին ստանձնել էր լիազորությունները: ԲԴԽ գիտնական անդամներից 3-ի նախաձեռնությամբ նիստ էր հրավիրվել, որպեսզի դադարեցվի Նախշուն Տավարացյանի լիազորությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: