Հայերեն   English   Русский  

Իջևանում տեղի ունեցած բախումների արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին մեղադրյալի կարգավիճակ ոչ մի անձ չունի


  
դիտումներ: 108

Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել 22 անձ:

3 անձ ներկայացել է ինքնակամ: Բերման ենթարկված 22 անձից 13-ը ձերբակալված են, 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, 4 անձ էլ գործի շրջանակներում ունեն վկայի կարգավիճակ: Աշխատանքներ են տարվում գործի շրջանակներում ներգրավված ևս 11 անձի հայտնաբերելու համար:

Քրեական գործի շրջանակներում այս պահին մեղադրյալի կարգավիճակ ոչ մի անձ չունի: Գործը հարուցվել է Քր. օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելն ու բռնի գործողության դիմելը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից Իջևան քաղաքում սկսված բողոքի ակցիաները երեկոյան վերածվել էին բախումների՝ ոստիկանների և փայտ վերավաճառող ցուցարարների միջև: 19 մարդ էր ձերբակալվել: 1 տասնյակից ավելին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: