Հայերեն   English   Русский  

ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան


  
դիտումներ: 652

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ առաջարկելով դրանք ուղղել ավելի ուշ։

Հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: Իջևանում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: