Հայերեն   English   Русский  

Ամուլսարը և Ստամբուլյան կոնվենցիան, ավելի ճիշտ Հայաստանում նույնասեռական ընտանիքներ կազմավորելու հնարավորություն ստեղծեը, լինելու են այն ջրբաժանը որից սկսվելու է մենք ու դուքի ճաքը


Տիգրան Արեգունի,ՖԲ գրառում


  
դիտումներ: 333

Մինչ այս պահը ես դեռ կասկածում էի, թե արդյոք պատգամավոր Բաբկեն Թունյանը Ամուլսարի հարցով մանիպուլյացիա է իրականացնում,

թե դա ինքնաբերաբար չգիտակցված է տեղի ունենում։ Բայց նրա հայտնի հարցման տակ որոշ մեկնաբանություններ կարդալուց հետո համոզվեցի, որ միտում կա, ընդ որում գիտակցված միտում։

Ուրեմն պարոն Թունյանը նոր եզրույթ է հորինել՝ ծառ կտրելու իրավունք։ Ու Իջևանում ծառ կտրելու իրենց իրավունքի համար փողոց փակողներին համեմատում է Ամուլսարում լիդիանի ճանապարհները փակողների հետ ու ասում՝ երկուսն էլ օրենքի վրա թքած ունեն, հավասարազոր են իրար։ Իհարկե ծառ կտրելու իրավունքը նա սարկազմով է կիրառում, իբրև թե փողոց փակողները այդքան են հասկանում, իբրև թե տուն պահելու իրավունքը նրանց համար դրսևորվում է ծառ կտրելու իրավունքի տեսքով և այլն և այլն․․․ Բայց սա արդեն իրոք դասական մանիպուլյացիա է։

Իջևանի դեպքում ծառ կտրողները ոչ թե լիդիանի դեմ ճանապարհ փակողներին են նման, այլ հենց լիդիանին։ Ովքեր գումար վաստակելու համար ամեն կերպ փորձում են շրջանցել օրենքները և ամենակարևորը շրջանցել ու տրորել այլոց իրավունքները։ Այսօրվա իրավիճակում մի կերպ տուն պահելը մի հավասարեցրեք գումար վաստակելուն։ Այսօր այդ հնարավորությունները արդեն բաց են։ Այլ հարց, որ մարդիկ դեռ պիտի ադապտացվեն դրան ու նրանց մեջ դեռ նստած է վայրի, կամ ավելի ճիշտ վայրենի <<օրենքներով>> տուն պահելու իներցիան։ 13 ոստիկանի գլուխ ջարելը վառ օրինակ։

Իշխանությունները խնդրին պիտի տան համակարգային ու արդարացի լուծում։ Այսինքն կոշտ պատասխան պիտի տրվի, թե անտառ ոչնչացնեողներին, թե հանքահեններին։ Քանի որ մեկի վրա աչք փակելը արդարացի չի լինի մյուսի նկատմամբ։ Իսկ ընդհանրապես աչք փակելը արդարացի չի լինի ժողովրդի, ՀՀ քաղաքացու, հայի նկատմամբ։ Իհարկե անտառահատումների դեպքում լուծումը հեշտ կլինի՝ գտնել պարագլուխներին ու խիստ դատել, մնացածը կսսկվեն։ Բայց դա կիսատ կլինի, եթե հանքաարդյունաբերության սանձերը չքաշվեն, իսկ դրա առաջին տեսանելի քայլը պիտի լինի լիդիանի գործունեության կասեցումը։ Թե ինչպե՞ս, դա արդեն համապատասխան մասնագետները թող տան լուծումները։

հ․գ․ Ալուլսարը և Ստամբուլյան կոնվենցիան, ավելի ճիշտ Հայաստանում նույնասեռական ընտանիքներ կազմավորելու հնարավորություն ստեղծեը, լինելու են այն ջրբաժանը որից սկսվելու է մենք ու դուքի ճաքը, իշխանություն ու ժողովուրդ ճաքը, տարանջատումը։ Հիմա ժողովուրդը դեռ իշխանությանը համարում է իրենը, իր ծոցից ձևավորվածը, բայց այս երկու հարցով խորացումը սիզբ է դնելու վերոնշյալ ճաքին, որը նախկինների դեպքում վերածվել էր անանց անդունդի։

Մի բռնեք էդ ճանապարհը դեռևս սիրելի իշխանություն ջան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: