Հայերեն   English   Русский  

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատել է տեղեկությունը, որ ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացրել իր աշխատասենյակում


  
դիտումներ: 147

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ Հատուկ քննչական ծառայությունն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը: Սակայն Գրիգորյանը ձեռնպահ է մնացել պնդումներից, թե իր նկատմամբ հնարավոր է հետապնդում է իրականացվում՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործի պատճառով: Դավիթ Գրիգորյանը նշել է, որ այս պահին ոչինչ ասել չի կարող և իր տեսակետը կհայտնի երբ ժամանակը գա:

Հիշեցնենք, դատավոր Դավիթ Գրիգորյանը սույն թվականի մայիսի 18-ին կայացրած որոշմամբ փոխեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, իսկ գործի վարույթն էլ կասեցրեց՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։

Դրանից հետո Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումներն ու գործը հետ ուղարկեց՝ նոր քննության համար:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել է, առգրավվել է Գրիգորյանի համակարգիչը: ՀՔԾ-ից հաստատել են, որ խուզարկություն տեղի է ունեցել ծառայությունում քննվող գործի շրջանակում, թե ինչ գործի՝ չեն մանրամասնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: