Հայերեն   English   Русский  

Հրդեհ Խաչիկ գյուղում (լրացված)


  
դիտումներ: 83

Հուլիսի 17-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 08:57-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Առաջնային օգնության Խաչիկ գյուղի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:45-ին, մարվել՝ 10:01-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև Խաչիկ գյուղի 10 բնակիչ:

Ժամը 10:02-ից մինչև հուլիսի 18-ը, ժամը 09:45-ը փրկարար ծառայողները իրականացրել են հերթապահություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: