Հայերեն   English   Русский  

Արմավիրում 74-ամյա որդին կասկածվում է 94-ամյա մորը սպանելու մեջ


  
դիտումներ: 86

Արմավիրի մարզում, այսօր՝ հուլիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել: Ժամը 12:30-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ հիվանդանոցի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորապատ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 94-ամյա Շողակաթ Մարտիրոսովայի դին: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչները և աշխատում է դատական բժիշկը:

Ըստ դատաբժշկի նախնական հայտնած տեղեկությունների, մահացածի մարմնի վրա կան բազմաթիվ սալջարդեր, կոտրվածքներ: Նա մահացել է բռնության հետևանքով:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 74-ամյա Պետրոս Պողոսյանին: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ կասկածյալը սպանվածի որդին է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: