Հայերեն   English   Русский  

The Washington Post պարբերականը՝ նախագահի պաշտոնում Թրամփի գլխավոր ձախողումների մասին


  
դիտումներ: 102

The Washington Post պարբերականը կազմել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հինգ ամենախոշոր ձախողումների ցուցակը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ խոսքն այն իրադարձությունների կամ հայտարարությունների մասին է, որոնք վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ Դոնալդ Թրամփն արդեն զբաղեցրել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը: Հինգերորդ հորիզոնականում վերջին իրադարձություններից մեկն է հայտնվել, երբ Ամերիկայի նախագահը առաջարկեց Դեմոկրատական կուսակցության անդամ կին կոնգրեսականներին, որոնք այլ երկրներից են և որոնց կառավարությունները «իսկական աղետ են», վերադառնալ հայրենիք և օգնել իրենց պետություններին: Նշվում է, որ նրա խոսքերն «անթույլատրելի ռասիզմ դրսևորում էին»:

Չորրորդ հորիզոնականում Թրամփի այն հայտարարությունն է, երբ նա խոստովանեց, որ «սիրահարվել է» Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընին:

Երրորդ տեղում ամերիկացի առաջնորդի հայտարարություններն են Պուերտո Ռիկոյի հասցեին: Երբ կղզին պայքարում էր Մարիա փոթորիկի հետևանքների դեմ, Թրամփը տեղացիներին ծույլ անվանեց և հայտարարեց, որ նրանք ցանկանում են, որպեսզի իրենց փոխարեն ամեն ինչ անեն:

Երկրորդ հորիզոնականում Շառլթոսվիլի բռնությունների մասին մեկնաբանությունն է, երբ միջադեպից հետո Թրամփը հայտարարեց, որ երկու կողմերում էլ «շատ լավ մարդիկ» են եղել:

Ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել է մեքսիկացի երեխաներին իրենց ընտանիքներից բաժանելու քաղաքականությունն է, որը իրականացրել է Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը, թեև նա «ստել է»՝ ասելով, որ այն դեմոկրատներն են նախաձեռնել:

Ըստ նյութի հեղինակի՝ այս ցուցակի ամենավատն այն է, որ այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Թրամփի նախագահության ընդամենը 2,5 տարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: