Հայերեն   English   Русский  

Իջեւանում տեղի ունեցած դեպքերով քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով. Կան բերման ենթարկվածներ


  
դիտումներ: 89

Երեկ Իջևանում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենագրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քրեական գործը քննում է Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությությունների քննության վարչությունը: ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ կազմվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան:

Այս պահին կան բերման ենթարկված անձինք:

Քննիչները եւ ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական անհետաձգելի գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: