Հայերեն   English   Русский  

​Չինաստանը շնորհակալություն է հայտնել Լավրովին «չինական սպառնալիքի» մասին խոսքերի համար


  
դիտումներ: 174

Չինաստանը բարձր է գնահատում Սիբիրում և Հեռավոր Արևելքում չինական սպառնալիքի առասպելների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունները: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՉԺՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեն Շուանին: Գրում է Russian.rt.com-ը:

«Չինաստանը բարձր է գնահատում նախարար Լավրովի հստակ և դրական մեկնաբանությունները մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», - ասել է նա ճեպազրույցի շրջանակներում:

Նրա խոսքերով՝ վերջին տարիներին ՌԴ-ի և Չինաստանի հարաբերություններն աննախադեպ զարգացման և բոլոր ոլորտներում զգալի արդյունքներ են գրանցել:

«Տարիներ շարունակ մենք միմյանց ուժեղ փոխադարձ աջակցություն ենք ցուցաբերել և կարողացել ենք փոխադարձ ամուր քաղաքական վստահություն կառուցել», - հավելել է նա:

Ավելի վաղ Լավրովը, խոսելով ռուս-չինական սահմանի հարցի մասին, հայտարարել էր, որ «չինական սպառնալիքի» մասին առասպելը փորձում են օգտագործել նրանք, ովքեր մտահոգված են երկու երկրների միջև կառուցողական զարգացումով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: