Հայերեն   English   Русский  

Ինչպե՞ս է Հին Հրեաստանի տարածքում զարգացել նեոլիթի ժամանակաշրջանը. Իսրայելում 9 հազար տարեկան հնագույն բնակավայր են գտել


  
դիտումներ: 616

BBC-ին հայտնում է, որ Իսրայելում նեոլիթի ժամանակաշրջանի հնագույն բնակավայրի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են աշխատանքի հազարավոր գործիքներ, ոսկերչական զարդեր, ֆիգուրներ, սերմեր և այլ առարկաներ: Գիտնականները կարծում են, որ այստեղ մոտ 9 հազար տարի առաջ գտնվել է խոշոր մետրոպալիս:

Բնակավայրում, գիտնականների կարծիքով, կարող էր ապրել 2-ից 3 հազար մարդ, ինչն այն ժամանակների համար քիչ չէ: Այն գտնվում է Երուսաղեմից 5 կմ արեւելք եւ հայտնաբերվել է պատահական՝ նախնական հողաչափական աշխատանքների ժամանակ մինչեւ արագընթաց մայրուղու կառուցումը:

Երկար ժամանակ ենթադրվում էր, որ այստեղ նեոլիթի ժամանակաշրջանի հնագույն բնակավայրեր չկան, երբ մարդկությունը ավարտում էր քոչվորական կենսակերպի անցումը ավելի նստակյաց կյանքի՝ շեշտը դնելով հողագործության եւ անասնապահության վրա:

Էքսկավատորային պեղումների ընթացքում հայտնավերբել են խոշոր շինություններ, որոնց թվում ինչպես սենյակներով սեփական տներ են, այնպես էլ հասարակական եւ ծիսական տարածքներ, ինչպես նաեւ տների միջեւ անցում-փողոցներ:

Իսրայելյի հնությունների վարչությունը հայտարարել է, որ այս բնակավայրի հայտնաբերումը փոխել է գիտնականների կարծիքն այն մասին, թե ինչպես է Հին Հրեաստանի տարածքում զարգացել նեոլիթի ժամանակաշրջանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: