Հայերեն   English   Русский  

Վրաստանում կարևորում են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը


  
դիտումներ: 148

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Մոսկվայի և Թբիլիսիի միջև զբոսաշրջային համագործակցության և առևտրային հարաբերությունների կարևորության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ այդ ուղղությամբ հետագա համագործակցությունը կարող է հիմք հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար:

«Այն փաստը, որ զբոսաշրջիկները գալիս են մեզ մոտ, և մենք առևտրային հարաբերություններ ունենք, ամենակարևոր պատճառն է քաղաքական գործիչների սխալները շտկելու համար», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Իվանիշվիլիի խոսքերը:

Միեւնույն ժամանակ, Իվանիշվիլին հավելել է, որ ռուսական շուկան կարևոր է Վրաստանի համար, հետևաբար, այն քաղաքացիները, որոնք փորձում են փակել այդ հարթակը վրացական ապրանքների համար, երկրի թշնամիներն են:

Ավելի վաղ Վրաստանի Ազգային բանկում հայտնել էին, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության դադարեցումով պայմանավորված զբոսաշրջային հոսքի ակնկալվող նվազման պատճառով երկրի տնտեսությունը մինչև 2019 թ.վերջը 200-300 մլն դոլար կկորցնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: