Հայերեն   English   Русский  

Լեոնիդ Կուչմային պետական դավաճանության մեջ են մեղադրել


  
դիտումներ: 194

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Դոնբասի մասին հայտարարությունների պատճառով քրեական գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմանի դեմ: Գրում է Lenta.ru-ն:

Կուչման մեղադրվում է պետական դավաճանության, բանակի գործունեությանը խոչընդոտելու և ահաբեկչական գործողություն իրականացնելու կոչեր անելու մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ նշված քրեական գործով նախաքննության իրականացումը հանձնվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությանը:

Միեւնույն ժամանակ, գլխավոր դատախազությունում ընդգծել են, որ Կուչման իր հայտարարությունների առնչությամբ հարցաքննության չի հրավիրվել:

Դոնբասում հակամարտության կարգավորման եռակողմ շփման խմբի հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 5-ին, որին Կուչման ևս մասնակցել է Ուկրաինայի պատվիրակության կազմում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: