Հայերեն   English   Русский  

Չեմ ուզում հավատալ, որ Վալերի Օսիպյանն այս քայլերով «փոխհատուցում» է Գեներալի ուսադիրները. Նարեկ Սամսոնյան


  
դիտումներ: 52

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկման հետ կապված:

«...«Խուզարկել են դատավոր Գրիգորյանի աշխատասենյակը»

...«6-րդ վարչությանը հանձնարարված է ուսումնասիրել ՍԴ դատավորների ընտանիքի անդամների անցյալը»...

Էս վերնագրերը երկու օր ա պտտվում են ֆեյսբուքով ու երկուսի մասով էլ իմ ունեցած տեղեկությունները հաստատում են, որ իրականությանը համապատասխանում են: Չեմ ուզում հավատալ, որ Վալերի Օսիպյանն այս քայլերով «փոխհատուցում» է Գեներալի ուսադիրները, բայց ոստիկանությունից էլ հերքում չեն տալիս ու մեզ մնում ա հավատալ տեղի ունեցողին:

Վստահ եմ նաև, որ Վալերի Օսիպյանը շատ լավ հասկանում է, որ վաղը մյուս օրը անգամ, Նիկոլի դեմ ցուցմունք տալով էս հարցը չի փակվելու ու ինքն ու 6-րդ վարչության պետը էդ ապօրինությունն անելու համար քրեական հոդված են վերցնելու իրենց վրա:

Հ.Գ. Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գործիք դարձնելով Դուք` պարոն Օսիպյան, համակարգի ներսում Ձեր անունը գետնով եք տալիս: Քանի դեռ ժամանակ կա կանգ առեք, մի տրվեք Փաշինյանի հալյուցինոգեն ֆետիշներին, ինքը դատվելու ա 300.1-ով, Դուք Ձեզ ազատեք որպես հանցակից կողքի բանտախցում անցկացնելու հեռանկարից»,-գրել է Սամսոնյանը:

Ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: