Հայերեն   English   Русский  

Լավրովն՝ իսկական դիվանագետի հատկանիշների մասին


  
դիտումներ: 131

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դիվանագետի համար ամենակարևոր հատկանիշ համարում է իր երկրի զարգացման խնդիրների, ինչպես նաև արտաքին քաղաքական շահերի խորը գիտակցումը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին ՌԴ արտգործնախարարը հայտարարել է «Аргументы и факты» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում:

«Իհարկե, դրա համար պահանջվում է հատուկ վերապատրաստում, պատմության լավ իմացություն, իր բոլոր դրսևորումներով ժամանակի մեջ ներգրավվածություն, լայնածավալ գիտելիքներ», - հավելել է Լավրովը:

Նա նաև ընդգծել է, որ իսկական դիվանագետը պետք է «մարդկանց տրամադրի իր նկատմամբ, լեզու գտնի ցանկացած իրավիճակներում, կարողանա լսել զրուցակցին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: