Հայերեն   English   Русский  

Թրամփը որոշեց Թուրքիային չվաճառել ամերիկյան F-35 կործանիչները


  
դիտումներ: 65

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ինչպես գիտենք, օրերս Ռուսաստանը սկսել է բեռնատար ինքնաթիռներով Թուրքիա ուղարկել այդ համակարգերի մասերը:

Սպիտակ տանը տեղի ունեցած ժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ի պատասխան ռուս-թուրքական այդ գործարքի, ԱՄՆ-ն Թուրքիային չի վաճառի թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված նոր սերնդի ամերիկյան F-35 մարտական օդանավերը։

Թրամփը ստեղծված իրավիճակում մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հասցեին՝ նշելով, որ նրանք սխալ քայլ են արել, երբ ժամանակին Թուրքիային չեն վաճառել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը։ Դրա հետևանքով է, որ Թուրքիան դիմել է Ռուսաստանին ու բանակցություներ վարել S-400-ների համար:

«Դժվար կացության մեջ է թե ԱՄՆ-ն, և թե Թուրքիան, սակայն ցանկանում եմ ասել հետևյալը. ԱՄՆ-ն F-35-ները չի վաճառելու, քանի որ Ռուսաստանը զենք է վաճառել ՆԱՏՕ-ի անդամին։ Մենք աշխատում ենք ստեղծված բարդ իրավիճակի ուղղությամբ։ Կտեսնենք դեռ, թե ինչ կլինի, բայց իրավիճակը, իրոք, արդարացի չէ»։

Թեմային արձագանքել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը՝ նշելով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու Թուրքիայի դեմ։ Շեշտել է, որ ԱՄՆ-ի նախագահը կկայացնի «անհրաժեշտ որոշում ամերիկյան օրենքներին համապատասխան»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: