Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի հետ արդեն քննարկում ենք նրա հնարավոր մասնակցությունը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը. Ավինյան


  
դիտումներ: 70

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է, որ ՀՀ իշխանությունները բանակցում են Ռուսաստանի հետ հանրապետությունում նոր ԱԷԿ-ի կառուցմանը նրա հնարավոր մասնակցության վերաբերյալ:

«Մեր էներգետիկ համակարգը կառուցված է երեք հիմնասյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա և հիդրոէներգետիկա։ Այս երեք աղբյուրներից էներգիայի ստացման բաժինները գրեթե հավասար են։ Ատոմային էներգետիկայից մենք չենք ցանկանում հրաժարվել»,- ասել է նա։

«Կշարունակենք և այժմ էլ դիտարկում ենք նոր ատոմային կայանի կառուցման հնարավորություններն այն բանից հետո, երբ Մեծամորի ԱԷԿ-ը փակվի»,- ասել է Ավինյանը և հավելել,-«Ռուսաստանցի գործընկերների հետ մենք պատրաստ ենք քննարկել և արդեն քննարկում ենք այս թեման (Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը)։ Արդեն նման բանակցություններ վարում ենք»։

Ավինյանն այժմ Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի միջոցառումներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: