Հայերեն   English   Русский  

Հյուրընկալությունը սահմաններ չուներ. Զախարովան Սոլովյովին պատմել է հայաստանյան այցի մասին


  
դիտումներ: 173

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում շփվել է ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների` լրագրողների, քաղաքական գործիչների, պաշտոնական այրերի հետ և անչափ տպավորվել այդ շփումներից։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դարձյալ խոսել է վերջերս Հայաստան կատարած իր այցից ստացած տպավորությունների մասին։

Մարիա Զախարովան համաժողովում

«Ռոսիա 24» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում Զախարովան ասել է, որ Հայաստանում հյուրընկալությունը սահմաններ չունի,փոծանցում է Սպուտնիկը։

«Ինձ ընդունել են բացարձակապես տարբեր մարդիկ։ Քանի որ գործուղման էի մեկնել՝ զրուցել եմ լրագրողների, պաշտոնական այրերի հետ, շփվել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների և պարզապես հասարակ քաղաքացիների հետ»,-պատմել է Զախարովան։

Նրա խոսքով` այդ հանդիպումների ժամանակ քննարկել են քաղաքական, պատմական թեմաներ, ինչպես նաև բավական ցավոտ հարցեր։

«Ինձ ապշեցրել է, թե ինչպես են շատ տաքարյուն այդ մարդիկ, որոնց համար պատմության, սեփական մշակույթի և այլ հարցերը ազգային արժանապատության մաս են կազմում, հարգանքով շփվում և զրուցում ամենաբարդ թեմաներով։ Դա քաղաքավարության, մեծության նշան է, ինչը ոչ բոլորին է հասու»,-ասել է Զախարովան։

«Մարիա ջան, հրաշք եք, մնացեք Հայաստանում». Զախարովան նոր լուսանկարներ է հրապարակել

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում մասնակցում էր հայ–ռուսական խորհրդատվություններին։ Նա ակտիվորեն լուսանկարներ էր տեղադրում Հայաստանի զբոսաշրջային հայտնի վայրերից, այդ թվում` Սևանից, Դիլիջանից, Հաղարծինից և Երևանից։

Հոգիս թռչում է երկինք. Մարիա Զախարովան «համով» լուսանկարներ է հրապարակել Երևանից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: