Հայերեն   English   Русский  

​Գյումրիում գնացքի հարվածից 68-ամյա կին է մահացել, լուսանկարներ


  
դիտումներ: 214

Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքը Գյումրի քաղաքում վրաերթի է ենթարկել Գյումրու 68-ամյա բնակչին:

Մարզային փրկարարական վարչությունը ահազանգը ստացել է 19:35-ին:

Գյումրիում գնացքի հարվածից 68-ամյա կին է մահացել

- Դեպքի վայր ժամանեցինք, պարզեցինք, որ մահացածը 1951 թվականին ծնված Սուսաննա Խաչատրյանն է, - դեպքի վայրում Անկախ-ի հետ զրույցում նշեց մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Գնացքի հարվածից կինը մահացել, մարմնից էլ փոքր հատվածներ ցիրուցան էին եղել ռելսերի վրա:
Արագընթաց գնացքն արգելակելու համար բավական մեծ տարածություն է պետք, գնացքը կանգ է առել հարվածի վայրից մոտ մոտ 400 մետր հեռավորության վրա, հենց այնտեղ էլ ուղևորները իջել են:Փրկարարական վարչության պետի փոխանցմամբ գնացքի՝ ուղևորներից որևէ մեկը վնասվածք չի ստացել:

Քաղաքացու ինքնությունը պարզելն էլ դժվար չի եղել, նա երկաթգծի հարևանությամբ է բնակվում, այս տարածքի բնակիչները հենց ռելսերը հատելով էլ դուրս են գալիս փողոց՝ թե խանութներից օգտվելու, թե տրանսպորտային որևէ միջոցի հանդիպելու նպատակով:

Դեռևս միայն հստակ չէ բնակչուհին երկաթգիծը հատել է դեպի տուն վերդառնալիս, թե գնում էր փողոցն անցնելու:

Եվ առհասարակ երկաթգիծը հատելը բնակիչների համար սովորոկան գործընթաց է դարձել, անգամ ռելսերի մոտ հ մի քանի տեղ հարմարեցված անցումներ նկատեցինք:

Փորձագետները, իրավապահներն ու փրկարարները դեռ շարունակում են աշխատել դեպքի վայրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: