Հայերեն   English   Русский  

Լիլիթ Մակունցը հերքել է, որ Իմ քայլի պատգամավորներին թույլ չեն տալիս Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ տեսակետ հայտնել


  
դիտումներ: 147

Այսօր՝ հուլիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ Ստամբուլյան կոնվենցիան դեռևս շրջանառության մեջ դրված չէ և այն անգամ պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում:

Նրա խոսքով, Կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, այն հանրային է, բայց շրջանառության մեջ դրված չէ: «Չնայած այն հանգամանքին, որ դեռեւս ԱԺ-ում պաշտոնապես շրջանառված չէ, բայց մենք ուսումնասիրում ենք այն»,-ասաց Մակունցը:

Նա հերքեց տեսակետը, թե «Իմ քայլի» պատգամավորների նկատմամբ ճնշումներ կան, որ այդ կոնվենցիայի մասին տեսակետ չհայտնեն. «Նման բան չկա և չի կարող լինել: Այն պարագայում, երբ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվերցիայի առնչությամբ, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում: Ինչ վերաբերում է դիրքորոշում հայտնելուն, ապա առանձին պատգամավորներ ձեր հարցապնդումների շրջանակներում ներկայացնում են իրենց դիրքորոշումները տվյալ փաստաթղթի վերաբերյալ: Այս առումով բավականին ակտիվ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Այնպես որ որևէ ճնշման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Մակունցը՝ հավելելով, որ իրենք պատաստվում են խորքային ու մանրամասն քննարկում ծավալել այդ հարցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: