Հայերեն   English   Русский  

Վահագնի թաղամասում շունը հարձակվել է բնակիչների վրա


  
դիտումներ: 122

Հուլիսի 11-ին, ժամը 17:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի թաղամասում շները (2 հատ) հարձակվում են բնակիչների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես Անկախին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: