Հայերեն   English   Русский  

Բողոքի ակցիա քաղաքապետարանի և Սանիթեք ընկերության գրասենյակի առաջ. բերման ենթարկված 2 քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել


  
դիտումներ: 159

Այսօր՝ հուլիսի 12-ին, «Իրավունքի և արժեքների գերակայություն» հասարակական կազմակերպության անդամները կրկին բողոքի ակցիա են սկսել:

Նրանք նախ աղբով լի տոպրակները տարել են Սանիթեք ընկերության գրասենյակ, ապա նորից քաղաքապետարան:

Ակցիայի կազմակերպիչ Սոնա Աղեկյանը քաղաքապետ Հայկ Մարությանի նկարով և մի փոքր աղբով փուչիկ օդ արձակեց՝ նշելով. «Բաց թողեցինք աղբով փուչիկները քաղաքապետի նկարով: Ուղարկեցինք Հայկ Մարությանին, որպեսզի նա հասկանա, որ լինելով համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետը, պարտավոր է ապահովել քաղաքի մաքրությունը: Նորից բերել ենք Էրեբունի վարչական շրջանից աղբի տոպրակները, աղբի դույլերը և հանձնում ենք քաղաքապետին, որ նա հասկանա, որ պետք է մաքրի քաղաքը»:

Ոստիկաններն ինչպես նախորդ անգամ՝ այս բողոքի ակցիայի ժամանակ ևս բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկված 2 քաղաքացիները՝ Սոնա Աղեկյանը և Սամվել Մովսիսյանն արդեն ազատ են արձակվել։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ քաղաքացիաները բերման են ենթարկվել, քանի որ չեն կատարել ոստիկիանի օրինական պահանջը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ ևս բողոքի ակցիա էր տեղի ունեցել և մասնակիցները, ի նշան բողոքի, Արշակունյաց պողոտայից բերված աղբով լի տոպրակները թողել էին քաղաքապետարանի դիմաց: Ակցիայի մասնակիցները նշում են, որ այնքան են շարունակելու նման կերպ վարվել, մինչև քաղաքային իշխանությունները քաղաքը մաքրեն աղբից ու գարշահոտությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: