Հայերեն   English   Русский  

Այս տարվա առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար օտարեկրյա զբոսաշրջիկ


  
դիտումներ: 1664

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախ է այցելել շուրջ 12 հազար 606 օտարեկրյա զբոսաշրջիկ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Արցախում ներգնա օտարերկրյա զբոսաշրջային այցելությունները, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2019 թ.-ի առաջին կիսամյակում աճել են 68.5 %-ով։

«Արցախում գործող երեք տեղեկատվական կենտրոններում անվճար ծառայություններից օգտվել են 580 զբոսաշրջիկներ։ Վերջիններս ստացել են համապարփակ տեղեկություններ՝ Արցախի զբոսաշրջավայրերի, հյուրանոցների, տրանսպորտային և այլ ծառայությունների մասին անվճար գրականության կամ բանավոր տեսքով։ Հունիսի 1-ից գործող «Tourist Bus» զբոսաշրջային ավտոբուսների նախագծի շրջանակներում Տողի մելիքական ապարանք, Տիգրանակերտ, Գանձասար և Հունոտի կիրճ են այցելել 906 ներքին և ներգնա զբոսաշրջիկներ։ 2019թ.-ի առաջին կիսամյակում, «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի ծառայություններից օգտվել է 4425 այցելու»,- մանրամասնել է Ա. Գրիգորյանը:

Նա նշել է, որ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջոթյան նախարարության կողմից նույն ժամանակահատվածում հաշվառվել են 17 նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտներ՝ հյուրանոցներ և հյուրատներ։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 78՝ 1828 մահճակալ-տեղով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: