Հայերեն   English   Русский  

​Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական հետապնդումների ու շոուների գործիք է Փաշինյանի համար


Նարեկ Սամսոնյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 77

Երեկ իշխանական պատգամավոր Թագուհի Թովմասյանը 5TV-ի ուղիզ եթերում պայթեցրեց մարտի 1-ի գործի հերթական փուչիկը:

Փաստորեն պարզվում ա, որ փորձաքննությունը ապացուցել է, որ Գեղամ Պետրոսյանը չի սպանել Զաքար Հովհաննիսյանին: Այս պնդումը իշխող ուժի հայտնի պատգամավորին է, որից բխում է, որ Գեղամ Պետրոսյանին կալանավորելը հերթական մասկի շոուն էր Նիկոլի համար:

Հիմա պատկերացրեք թե Մարտի 1-ի գործն ինչ կարգի վատ փչած փուչիկ ա, պատկերացրեք իշխանափոխությունից հետո (40 տարի հետո օրինակ) էս գործով մենակ մեզ հայտնի խախտումների համար քանի մարդ ա նստելու` ներառյալ էս էժան գործի հիմնական պատվիրատուն:

Հ.Գ. Ինձ էս պահին Թագուհի Թովմասյանի երեկվա հաղորդման մեջ արված պնդումների մոտիվացիան, ում կողմից ուղղորդված լինելը չի հետաքրքրում: Հետաքրքիրն ու կարևորը էն փաստերն են, որոնք իշխանական պատգամավորը բարձրաձայնեց և ըստ էության իրեն դիստանցեց հետագա պատասխանատվության ենթարկվողների ցանկից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: