Հայերեն   English   Русский  

Ֆրանսիական Gipsy Five մանկական խումբը երաժշտական Օլիմպոս է մտել Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգի փոփոխված տարբերակով


  
դիտումներ: 427

Վերջերս Ֆրանսիայում ձևավորված G5 (Gipsy Five) մանկական խումբը երաժշտական Օլիմպոս է մտել Շառլ Ազնավուրի Pour Toi Arménie («Քեզ համար, Հայաստան») երգի փոփոխված տարբերակով։

Երեխաներն այդպես են որոշել հարգել են մեծ շանսոնյեի հիշատակը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել նրա պատմական հայրենիքին։

Երգի պրեմիերան կայացել է հուլիսի 5–ին։ Այս մասին հայտնում է Melody.tv–ն։

Նշվում է, որ երգի վաճառքից ստացված շահույթի մի մասը կփոխանցվի Ազնավուրի հիմնադրամին։

Տվյալ պահին բանակցություններ են վարում հեղինակային իրավունքի տերերի հետ, այդ թվում` շանսոնյեի որդի Նիկոլյա Ազնավուրի, որպեսզի ձայնագրեն Comme ils disent ալբոմը։

G5–ը հավաքել է 10-15 տարեկան հինգ երեխա։ Նրանք հայտնի երաժշտական հեռուստաշոուների մասնակիցներ են։

«Քեզ համար, Հայաստան» (ֆր.՝ Pour toi Arménie) երգը գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը։

Այն առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչ-դերասանների կատարմամբ։ Երգը 10 շաբաթ շարունակ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։

Տեսահոլովակը նկարել է ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Անրի Վեռնոյը։

Երգը կատարում են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սալվատորե Ադամոն, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Արմենը, Կատյա Ազնավուրը, Ժիլբեր Բեկոն, Ջոննի Հոլիդեյը, Ռոբեր Օսեյնը, Պատրիսիա Կաասը, Միրեյ Մաթյոն, Պիեռ Ռիշարը, Մարինա Վլադին եւ այլոք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: