Հայերեն   English   Русский  

Էջմիածնի քաղաքապետի գործը մակագրվել է Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը


  
դիտումներ: 437

Էջմիածնի քաղաքապետարանի դիմաց գործող սրճարանի սեփականատերը դատական հայց է ներկայացրել դատարան քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ՝ դատարանից պահանջելով վերջինիս պարտավորեցնել ներողություն խնդրել տարածած վիրավորանքի համար և հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը:

Դեռ շաբաթներ առաջ Էջմիածնի քաղաքապետը հայտարարել էր, որ քաղաքապետարանի դիմաց գտնվող սրճարանը ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մերձավորին է պատկանում և հորդորել էր քաղաքացիներին անգամ մեկ շիշ ջուր չգնել սրճարանից:

Նա նաև նշել էր, որ 776 քառ/մ սրճարանի համար վարձակալը 16 տարի շարունակ վճարել է տարեկան ընդամենը 23.000 դրամ: Այդ ընթացքում Էջմիածնի քաղաքապետը Մանվել Գրիգորյանի որդին է եղել՝ Կարեն Գրիգորյանը:

Դիանա Գրիգորյանի գործը էլեկտրոնային համակարգով մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 8 դատավորներից դատավոր Նաիրա Գրիգորյանին, ով Մանվել Գրիգորյանի դուստրն է:

Դեռ պարզ չէ դատավորը գործով ինքնաբացարկ կներկայացնի, թե ոչ:

Սակայն Դիանա Գասպարյանը հայտարարել է, որ եթե դատավորը ինքնաբացարկ չհայտնի, իրենք են նման պահանջով դատարանին դիմելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: