Հայերեն   English   Русский  

Պուտինը պատասխանել է հանդիպելու Զելենսկու առաջարկին


  
դիտումներ: 280

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման առաջարկին: Գրում է Gazeta.ru-ն:

Պուտինի խոսքերով` դա կարող է հետաքրքիր լինել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվարկել է այն հարցերը, որոնք ցանկանում է անձամբ քննարկել ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Զելենսկին նաև Պուտինի հետ հանդիպման համար միջնորդներ էր ընտրել և հայտարարել, որ կցնականար, որպեսզի այդ հանդիպմանը մասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Մինսկում հանդիպում կազմակերպել, որին մասնակցություն կցուցաբերեն ՌԴ, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի առաջնորդները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: