Հայերեն   English   Русский  

Ասեմ, որ ես կրակում էլ չեմ այրվում.


Նաիրա Զոհրաբյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 820

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր «Ashot Gevorgyan»-ը առաջարկել է ինձ «այրել», «մորթել» եւ «վտարել երկրից»։

Բայց, թե ինչո՞ւ՝ ինձ այրելու իր անսահման մղումը վերջինս չի բացատրել։

Ասեմ, որ այրելու եւ մորթելու կոչ անող սույն պերսոնաժը առանձնապես օրիգինալ չէ։ Ինձ այրելու եւ կախելու կոչեր տարբեր ժամանակներում, տարբեր պերսոնաժների կողմից շատ են հնչել։

Ընդամենն ասեմ, որ իզուր ավելորդ էներգիա եւ էմոցիա մի ծախսեք՝ ես կրակում չեմ այրվում։
Եւ, որպես հետգրություն. կարծում եմ, որ նման հայտարարություններով պիտի զբաղվի մեր ոստիկանությունը, որն այլեւս ժողովրդինն է։

Ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ Հայաստանում բոլորի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, սակայն չի կարող լինել եւ չպետք է լինի սոցիալական որեւէ խավ, ով իր իրավունքները գերադասի այլոց իրավունքներից։
Որովհետեւ՝ «Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: