Հայերեն   English   Русский  

Անհայտ տղամարդը փորձել է Բուքինգհեմյան պալատ ներխուժել


  
դիտումներ: 138

Անհայտ երիտասարդ տղամարդը Բուքինգհեմյան պալատի տարածք է ներխուժել: Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, արդյունքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրան: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 10-ին` ժամը 02:00-ին:

Պարբերականի աղբյուրի համաձայն, միջադեպի ժամանակ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսազաբեթ Երկրորդը քնած է եղել:

Ինչպես հաղորդվել է, տղամարդը անցել է ցանկապատի վրայով և թակել պալատի դուռը: Թեև նրա մոտ զենք չի եղել, սակայն կատարվածը պալատում խուճապ է առաջացրել:

2018 թ. սեպտեմբերին Լոնդոնի ոստիկանությունը տղամարդու էր ձերբակալել, որը զինված Բուքինգհեմյան պալատի տարածք էր ներխուժել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: