Հայերեն   English   Русский  

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները 10 տոկոսով կբարձրանան. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 41

Այսօր՝ հուլիսի 11-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ

2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:

Վարչապետը տեղեկացրեց, որ նախօրեին կառավարությունը դռնփակ նիստում հաստատել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

«Կարող ենք մի քանի արձանագրում անել, որ այդ քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Նաեւ որոշում կայացվեց, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորություններն այս պահին արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագրի մանրամասները հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն:

Փաշինյանը հիշեցրեց, որ զինվորականների աշխատավարձերը հունիսից արդեն բարձրացվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: