Հայերեն   English   Русский  

​«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն դատի է տվել Արթուր Վանեցյանին


  
դիտումներ: 300

Դանիել Իոնիսյանի «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի։

Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայությանը՝ ի դեմս տնօրեն Արթուր Վանեցյանի, տրամադրել պահանջվող տեղեկությունները։

Դեռ 2019թ.-ի հունվարի 25–ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրությամբ դիմել էր ԱԱԾ–ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի և կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն մերժում ստացել։

ԱԱԾ–ն մերժել է այս պահանջը՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկությունը ծառայողական և պետական գաղտնիք է պարունակում։

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ հուլիսի 8–ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: