Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն այլևս գործ չի ունենա բրիտանացի դեսպանի հետ. Թրամփ


  
դիտումներ: 216

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տվյալների արտահոսքի իրավիճակի ֆոնին հայտարարել է, որ Վաշինգթոնն այլևս գործ չի ունենա Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոկի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես չգիտեմ դեսպանին, բայց ԱՄՆ-ում նրան չեն սիրում և նրա մասին լավ չեն մտածում: Մենք այլևս գործ չենք ունենա նրա հետ», - գրել է իր Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ներքին հետաքննություն կկազմակերպի Դերոկի նամակների բովանդակության արտահոսքի կապակցությամբ, որոնցում նա Թրամփի վարչակազմի անդամներին ոչ կոմպիտենտ և անօգնական է անվանել:

Արդյունքում բրիտանական կառավարությունը ափսոսանք էր հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: