Հայերեն   English   Русский  

Սիրո պատմությունը անկատար երազանքի ճանապարհին


​Խոսք ընթերցողի


  
դիտումներ: 586

Վաղուց եմ ճանաչում երևանաբնակ լոռեցի Արմեն Դավթյանին:

Առիթներ շատ եմ ունեցել խոսելու նրա հովանավորությամբ լույս տեսած, հատկապես հայ էթնոսի պատմությունը լուսաբանող, մեկ տասնյակից ավելի առժեքավոր գրքերի մասին:Այդ ճանապարհով նա մոացումից փրկել է Վաչագան թագավորի սահմանադրությունը, Սարգիս Ջալալյանի և Արշակ Ալպօյաճեանի պատմագիտական գործերը:Այս ամենը գիտեի:

Գիտեի նաև որ նա մեծ ֆուտբոլի ակտիվ երկրպագու է ու ներկա է եղել ֆուտբոլի աշխարհի երեք առաջնությունների եզրափակիչ խաղին: Բայց չգիտեյի,որ ինքը մանկուց երազել է ֆուտբոլիստ դառնալ ու այդ ասպարեզում առաջին քայլերը կատարել է Ալավերդում,ժամանակին հասնելով մինչև ''Արարատ.''ֆուտբոլային ակումբի փոխարինողների կազմ:

'Ներբող ֆուտբոլին''

Հենց այդ երազանքի և ֆուտբոլի հանդեպ անսահման սիրո մասին է նրա''Ներբող ֆուտբոլին'' գրքույկը: Գրքի հակիրճ նկարագրությունը և հավելվածում ներկայացված գունեղ լուսանկարները /մեծ մասի հեղինակը ինքն է,հայրը,որդին/ընթերցողին մտովի տեղափոխում են հեղինակի մանկության օրրան` Ալավերդի, որտեղ Արմենը արդեն Պելե անունն էր վաստակել:Հետո ֆուտբոլի սիրո նավը հերթական խարիսխ է ձգում Երևանում`՛՛Տորպետո՛՛, ՛՛Արարատ՛՛:Ֆուտբոլիստ դառնալու Արմենի երազանքը մնաց թերի բայց սերը ֆուտբոլի հանդեպ չնվազեց:1998 թվականի աշխարհի առաջնությունը Ֆրանսիայում էր:Երկրպագուների թվում Արմեն Դավթյանն էր նրա օբյեկտիվում հանրահայտ Զիկոն,Էֆելյան աշտարակը,Ռոդենի արձանը…

Հետո հեղինակը ընթերցողներիս տեղափոխում է Հարավա ֆրիկյան հանրապետություն /2010թ/:Արմեն Դավթյանը ՛՛հաջողացնում է՛՛ լուսանկարվել աշխարհի գավաթի հետ ,թիկունքին ունենալով հայոց եռագույնը ու գրքի շապիկին էլ գրում է. ՛՛Մենք հաղթ ժողովուրդ ենք, մի օր էլ ֆուտբոլի Աշխարհի առաջնության գավաթը կբերենք Հայք…՛՛ իսկ մինչ այդ նաև ուշագրավ դրվագներ ու ջերմ հանդիպումներ անմոռաց հուշեր կան 2018 թվականին Ռուսաստանի դաշնությունում անցկացվաց աշխարհի առաջնությունից :Այս գիրքը արժանի ձոն է մարզական Ալավերդուն,ավանդույթները վերականգնելու ինքնատիպ ազդականչ :

Հեղինակի ֆուտբոլասեր պապի,ֆուտբոլիստ-ֆուտբոլասեր հոր նաև իր ու իր հասակակիցների սիրո պատմությունն է անկատար երազանքների ճանապարհին: Իսկ այդ ճանապարհով անցել են շատերը:Այսօր էլ կան երազանքի ետևից քայլողներ, վաղն էլ են լինելու…:Նրանց համար նաև նրանց մասին է այս գիրքը:Մաղթում եմ հեղինակին նորանոր հաղթանակներ և սպասում ծանոթանալու նրա մտքի, գրչի և հովանավորության համատեղմամբ մոռացումից փրկվող ուրիշ մասունքների ևս:

Վաղարշակ Ղորխմազյան






Մեկնաբանություններ - 1

Վարուժան Սիմոնյան     12.07.2019 Հարգելի Վաղարշակ. Ինչքան էլ խոսենք Արմեն Դավթյանի մասին,մեր նվաստ երևակայությունը կնկարագրի ընդամենը նրա այդ զգացումի մի երկու երանգների մասին,իսկ նրա զգացումների ներկապնակը բազմաթիվ երանգներ ունի..
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: