Հայերեն   English   Русский  

Այսօր պարզ կլինի, թե ում է Իմ քայլը խմբակցությունն առաջադրում ԲԴԽ անդամի պաշտոնում


  
դիտումներ: 121

Այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ այսօր

օրվա վերջում կամ վաղը արդեն հստակ կլինի, թե ով է Իմ քայլի կողմից առաջադրված ԲԴԽ անդամի թեկնածու:

Հիշեցնենք, որ վերջին անգամ «Իմ քայլի» կողմից առաջադրված թեկնածու Աննա Մարգարյանը չհավաքեց բավարար թվով ձայներ ու չընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում: Դրանից հետո հայտարարեց, որ եթե 2-րդ անգամ ցանկանան իրեն առաջադրել՝ ինքը չի համաձայնի:

Լիլիթ Մակունցն էլ այսօր նշեց, որ այս պահին անուն չի կարող ասել. «Մենք որևէ մեկի հետ չենք բանակցում, նախկինում էլ այդպես չի եղել: Նույն սկզբունքով շարունակում ենք այսօր: Մեզ համար չափազանց կարևոր է թե թեկնածուի պրոֆեսիոնալիզմը, թե մասնագիտական որակները, թե այն չափանիշները, որոնց մասին արդեն խոսել ենք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: