Հայերեն   English   Русский  

Իրանը խոստացել է անպատասխան չթողնել Ջիբրալթարում լցանավի զավթումը


  
դիտումներ: 116

Թեհրանն առանց պատասխանի չի թողնի Ջիբրալթարի նեղուցում Grace 1 նավթային լցանավի զավթման միջադեպը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին: Գրում է Russian.rt.com-ը:

«Իրանական տանկերի զավթումը անպատասխան չի մնա», - Tasnim լրատվական գործակալությունը մեջբերում է Բաղերիի խոսքերը:

Նրա խոսքերով` այդ պատասխանը տրվելու է «ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին»:

Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի կողմից Ջիբրալթարի ափերին գտնվող իրանական լցանավի զավթումը «ծովահենություն է»:

Լցանավը զավթվել է հուլիսի 4-ին Սիրիա նավթ մատակարարելու կասկածանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: