Հայերեն   English   Русский  

Ավտովթարից մահացել է ծանրամարտիկ Աղասի Աղասյանը


  
դիտումներ: 246

Ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի լավագույն ծանորդներից մեկը, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մրցանակակիր Աղասի Աղասյանը:

Աղասի Աղասյանը 2011 թվականին կայացած համաշխարհային ուսանողական խաղերում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով նորանկախ Հայաստանի պատմության մեջ ունիվերսիադաների առաջին չեմպիոն:

Աղասի Աղասյանը 30 տարեկան էր: Ամուսանացած էր։ Ուներ աղջիկ և տղա։

Անկախը ցավակցում է մարզիկի ընտանիքին ու հարազատներին՝ դժվար պահին մաղթելով ուժ և համբերություն:

Աղասի Աղասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր, ժամը 18:00-20:00 Մալաթիա-Սեբաստիայի սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 1):

Հուղարկավորությունը հուլիսի 10-ին ,ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: