Հայերեն   English   Русский  

​Երեք տարի առաջ մեր երկրում տեղի ունեցավ մի աննախադեպ ահաբեկչական ակտ, որը մեծ վնաս հասցրեց Հայաստանի պետականությանը և նրա միջազգային հեղինակությանը,


Ռոբերտ Մելքոնյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 134

Երեք տարի առաջ՝ հուլիսի 17-ին, մեր երկրում տեղի ունեցավ մի աննախադեպ ահաբեկչական ակտ, որն անշուշտ մեծ վնաս հասցրեց Հայաստանի պետականությանը և նրա միջազգային հեղինակությանը, ունեցանք երեք զոհ, վիրավորներ, պատանդներ, նյութական-բարոյական կորուստներ, հասարակության առճակատում և ներքին լարվածություն:

Իրենց ծառայական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակի և ոգեկոչման արարողության նպատակով ՎԵՏՕ քաղաքական-հասարակական շարժումն այդ օրը ծաղիկներ կխոնարհի նրանց հուշատախտակի մոտ:

Մեր համախոհները, բարեկամները, ընկերները, ծառայակիցները, քաղաքացիները կարող են միանալ այդ հիշատակի և ոգեկոչման արարողությանը և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, նրանց հարազատներին:
Արարողության վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: Հուսամ, որ այդ օրը կլինենք միասին ու կհիշատակենք մեր զոհված ոստիկաններին, անշուշտ կհիշենք նաև, որ մենք Պետություն ենք և պետք է դողանք մեր պետության միջազգային հեղինակության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: