Հայերեն   English   Русский  

ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ


  
դիտումներ: 230

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 2019 թ․ հուլիսի 8-ին Պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Անատոլիի Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

Ինձ համար՝ որպես քաղաքացու, խիստ ուրախալի լուր է։ Գեներալ-մայոր Ջ․ Հարությունյանը հայոց բանակի սպայի օրինակելի կերպար է՝ գործին խորագիտակ, այդ գործին նվիրված, ժողովրդական լեզվով ասած՝ ձիգ ու հաստատակամ։ Մարդ, ում չեն կարողացել ընկճել ո՛չ ծառայողական դժվարությունները, ո՛չ անձնական խնդիրները, և ո՛չ էլ թշնամու՝ հատուկ դեպի իր կողմ առաքված արկերը։

Շնորհավորենք պարոն Հարությունյանին և մաղթենք ծառայության արդյունավետ շարունակություն՝ ի նպաստ մեր հայրենիքի անվտանգության։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: